Sabah թերթը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես անկախ պետություն և շարժել ադրբեջանցիների զայրույթը


16:54 , 5 դեկտեմբեր, 2014

Sabah թերթը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես անկախ պետություն և շարժել ադրբեջանցիների զայրույթըPanorama.am-ը գրում է.

Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթում հրապարակված «3 մայրաքաղաք, 11 պետական լեզու և 5 լեզվով ազգային օրհներգ» վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն ներկայացնելու փաստը Ադրբեջանի տարբեր շրջանակներում մեծ զայրույթ ու բողոքի դրսևորումներ է առաջացրել: Այս մասին գրում է թուրքական «Հաբերիմփորթ» լրատվական կայքը:

Հաղորդվում է, որ թեմային անդրադարձել են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվական միջոցները: Կայքն ադրբեջանական մամուլից առանձնացրել է մի քանի հրապարակումների վերնագրեր` «Մուսավաթ թերթ»-«Հայկական սադրանք թուրքական Սաբահ թերթում», իշխանամետ «Սես» թերթ-« Եվս մեկ անարգանք թուրքական մամուլից»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ