16:30 , 5 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Այսօր` դեկտեմբերի 5-ին, ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի դատաքննությունը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, որ դատարանն անցում է դատական վիճաբանությունների փուլին:
Նիստը հետաձգվեց, մեղադրող դատախազն իր մեղադրական ճառը կներկայացնի դեկտեմբերի 17-ին: