Ամեն առավոտ աշխատանքի շտապողների և մինչև ուշ գիշեր աշխատավայրում մնացողների մասին


16:12 , 5 դեկտեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Եթե ամեն առավոտ շտապում ես գործի, որպեսզի ուշ երեկոյան աշխատավայրից առանձնապես չշտապես տուն, քանի որ հաջորդ առավոտյան կրկին կիսաքուն վեր ես թռչելու և ցատկելու ես ցուրտ մահճակալից` գործից ուշացածի սառը քրտինքը ճակատիդ, ուրեմն սիրում ես քո մասնագիտությունը, կամ սիրում ես այն կոլեկտիվը, որում տառապում ես, կամ քեզ այնտեղ վճարում են այնքան, որ իմաստ ունի հանուն դրա ապրել հենց այդպես, կամ կարծում ես, թե այդպես կհարստանաս մի օր, կամ վախենում ես կորցնել աշխատանքդ ու հաստատ գիտես, որ այլ տեղ գործ չեն առաջարկի քեզ, կամ տանը գործերդ լավ չեն, կամ զգուշանում ես ընտանիք կազմել, որովհետև ժամանակն անցել է աննկատ, կամ ադեկվատ ընկերներ չունես, կամ հարազատներդ կյանքդ կերել են, կամ ժամանակից շուտ ծերացել ես, կամ կորցրել ես մարմնական գրավչությունդ, կամ այն չես էլ ունեցել, կամ քեզ փրկելն այլևս իմաստ չունի, կամ այլ բանի համար արդեն պիտանի չես ու այլևս ոչինչ չես կարող անել այնպես, ինչպես ուսանող եղած ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ