Եթե խելագարվել, ուրեմն` հայտնիների պես


15:48 , 5 դեկտեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Բժիշկ. «Ձեր բախտը բերեց»:
Հիվանդ. «Ես կապաքինվե՞մ»:
Բժիշկ. «Օ, ոչ, բայց հիվանդությունը կկոչեն Ձեր պատվին»:

Ստենդալի համախտանիշ

Շատ զվարճալի «հիվանդություն» է, թեև դրանով տառապողների համար ամենևին էլ այդպես չէ: Այս սինդրոմն արտահայտվում է գլխապտույտներով, ուշագնացություններով, սրտի զարկերի արագացմամբ, արվեստի գործերի կամ գեղեցիկ բնության գրկում` երբեմն նույնիսկ զգայապատրանքներով: Պատկերացնու՞մ եք՝ մտնում եք Էրմիտաժ և ուշագնաց լինում ամենազոր արվեստից:

Համախտանիշն անվանումը ստացել է Ստենդալի գրքերից մեկից, որտեղ գրողը նկարագրում էր իր զգացողությունները` Ֆլորենցիա այցի ժամանակ:

Երբ ես դուրս էի գալիս Սուրբ Խաչ եկեղեցուց, սիրտս սկսեց արագ խփել, ինձ թվաց՝ քայլելիս ուր որ է կընկնեմ: Ես տեսել էի կրքի էներգիայով ստեղծված արվեստի գլուխգործոցներ, որոնցից հետո ամեն ինչ անիմաստ էր թվում, փոքր, սահմանափակ, – գրում է նա:

Ալիսայի համախտանիշ` հրաշքների աշխարհից 

Այս համախտանիշով մարդկանց համար աշխարհը միայն առաջին հայացքից է հրաշքներով լի: Դժվար է ապրել, երբ միշտ թվում է, թե սեղանի վրա դրված խնձորն ահռելի չափի է, իսկ մարդիկ այնքան փոքր, կարծես լուցկու տուփի չափ լինեն: Նրանք չեն կարող տեսնել առարկան` իրական չափսերով, ամեն ինչ չափազանց մեծ կամ չափազանց փոքր է թվում:

Alice-in-Wonderland-1919

Վան Գոգի համախտանիշ

Ձեզանից շատերն այժմ մտածեցին հայտնի նկարչի ականջի մասին: Եվ ճիշտ էլ արեցիք: Այս համախտանիշն արտահայտվում է վիրահատություն կատարելու համառությամբ: Երբեմն ավելի վատ է, երբ հիվանդն ինքն է իրեն վիրահատում:

Պիտեր Պենի համախտանիշ

Պատկերացրեք 25-ամյա մի երիտասարդի, ով անընդմեջ խուսափում է աշխատանքից, ապրում է ծնողների հետ և իր ամբողջ ժամանակն անց է կացնում իր ընկերների հետ, որոնց 18-ը հազիվ է լրացել: Ձեր առջև հավերժ երեխա է. ոչ մի պատասխանատվություն, միայն խրախճանքներ: Հետաքրքիր է՝ աղջիկների մոտ նման համախտանիշ չի նկատվում:

piter

Դիոգենեսի համախտանիշ

Դիոգենեսը հայտնի է իր տակառով, որի մեջ մտավ` ապրելու: Նա դրսևորեց իրեն որպես սոցիոպատ և մարդատյաց: Այս սինդրոմը` որպես համախտանիշ գրանցվեց 1966 թվականին: Այն դրսևորվում է անձի՝ ինքն իր հանդեպ արհամարհանքով, շրջակա միջավայրից մեկուսացմամբ, անտարբերությամբ և ամոթի բացակայությամբ:

Դորիան Գրեյի համախտանիշ

Այս համախտանիշով տառապում են ակտիվորեն երիտասարդանալ փորձողները, ովքեր իրենց ամբողջ ջանքն ու եռանդն ուղղում են արտաքին տեսքը երիտասարդ պահելու վրա: Այս մարդիկ երիտասարդ տեսք ունենալուն վերաբերվում են որպես պաշտամունքի: Այն արտահայտվում է երիտասարդին հատուկ հագուստի, ոճի, կոսմետիկ միջոցների չարդարացված կիրառմամբ և պլաստիկ վիրահատությունների չարաշահմամբ: Այս համախտանիշի ավարտը դեպրեսիաներն են կամ ավելի վատ` ինքնասպանության փորձերը:

Ադելի համախտանիշ

Այսպես է կոչվում երկարատև, անպատասխան մնացած սիրո մոլուցքը: Համախտանիշն իր անունը ստացել է իրական պատմությունից: Վիկտոր Հյուգոյի դուստրը՝ Ադելը, ծանոթանում է անգլիացի մի սպայի՝ Ալբերտ Փինսոնի հետ: Ադելը սիրահարվում է նրան և ենթադրում, որ հենց Փինսոնն է իր կյանքի միակ տղամարդը: Դժվար է ասել՝ սպան անսիրտ և անզգա խաբեբա էր, թե կուրորեն սիրահարված աղջկա զոհ: Փաստն այն է, որ Փինսոնը չէր պատասխանում աղջկա զգացմունքներին. չօգնեցին ո՛չ աղջկա գեղեցկությունը, ո՛չ էլ նրա հոր խոսքերը: Ադելը հետապնդում էր նրան աշխարհով մեկ, ստում բոլորին, որ նրանք ամուսնացած են, մինչդեռ սպան ամուսնացած էր ուրիշ կնոջ հետ: Ի վերջո, Ադելը խելագարվում է և մահանում 1915 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ