16:36 , 5 դեկտեմբեր, 201412 շաբաթական կապուչին կապիկը մայրիկի մեջքին՝ Չեստերի կենդանաբանական այգում։ Կապիկների այս տեսակները ամենահազվագյուտներից են աշխարհում։ Նախկինում դրանք տարածված էին Բրազիլիայի արևելյան շրջանի ատլանտյան անձրևային անտառներում, սակայն այսօր դրանք վերացման եզրին են գտնվում բնական միջավայրի փոփոխության ու որսի պատճառով։

Պահը, երբ աղվեսը որսի հետևից ձյան մեջ է ցատկում` պոչը դեպի վեր պահելով (Յելոուսթոուն ազգային պարկ):

Քեյթ Մոսը և Բիլի Քենեդին լուսանկարվում են BBC-ի կողմից նկարահանվող սուրբծննդյան դրամայի նկարահանումների ընթացքում։ Ֆիլմը նկարահանվում է Դեյվիդ Ուոլյամսի «Զգեստով տղան» գրքի հիման վրա։

Կինը փորձում է հեռադիտակով հիվանդանոցի պատուհանից ներս նայել՝ Թայլանդի արքա Բումիբոլ Ադուլյադեյին տեսնելու համար, վերջինիս ծննդյան 87 ամյակի տոնակատարության ժամանակ։ Արքան չեղյալ էր հայտարարել ժողովրդի հետ հանդիպումը՝ առողջական խնդիրների պատճառով։
Սիդնեյի երկնքում ամպերի յուրահատուկ տեսքը։

Ոստիկանները ձերբակալում են անզեն քաղաքացի Էրիկ Գարների սպանության մեջ մեղադրվող ոստիկանի դատավարության դեմ բողոքի ցույցի մասնակցին։ Դատարանի որոշմամբ ոստիկանն անմեղ է ճանաչվել։

Մայքլ Բրաունի և Էրիկ Գարների սպանությունների մեջ մեղավոր ոստիկաններին արդարացրած դատավարությունների դեմ բողոքի ցույցի մասնակիցը Մասաչուսեցի Բոստոն քաղաքում՝ բերանին «Չեմ կարող շնչել» գրառումով։

Նյու Յորքի ոստիկանական ուղղաթիռը լուսարձակում է Էրիկ Գարների սպանության դատավարության վճռի դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների վրա՝ Մանհեթենից Բրուկլինի կամրջի վրայով անցնելու ժամանակ։

3D տպիչով ստեղծված՝ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կիսանդրին Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանի ու հետազոտությունների համալիրում։

Վաշինգթոնում Սպիտակ տան դիմաց տեղադրված Սուրբծննդյան ազգային տոնածառը։

Նելսոն Մանդելայի այրին՝ Գրակա Մաչելը, և նրա հարազատները ծաղկեպսակ են տեղադրում Մանդելայի 9 մետրանոց բրոնզե արձանի ոտքերի տակ (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Պրետորիա)։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելում է հյուսիսկորեական ռազմական 1313 միավորում՝ ձմեռային մարզումները ստուգելու համար։

Ֆիլիպիններին մոտեցող Հագուպիտ թայֆունի՝ արբանյակից արված լուսանկարը։

Մարդիկ վայելում են մայրամուտը Պերուի Լիմա քաղաքում, մինչ այդ ընթացքում տեղի է ունենում ՄԱԿ-ի կողմից անցկացվող կլիմայական փոփոխության կոնֆերանսը։

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «AIME Strut the Streets» շքերթը, որի նպատակն է գումար հանգանակել բարեգործական «Australian Indigenous Mentoring Experience» կազմակերպության համար։

Բուենոս Այրեսում մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու համար պայքարող ցուցարարը մարիխուանա է ծխում։
