Արևմտյան քաղաքակրթությունից խոսելուց առաջ բարի եղեք նախ Արիստոտել ու Պլատոն կարդալ


14:40 , 5 դեկտեմբեր, 2014

Արևմտյան քաղաքակրթությունից, «քաղաքակրթությունների բախումից» խոսելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է քաղաքակրթությունն ընդհանրապես, իսկ արևմտյան քաղաքակրթությունը` մասնավորապես...
Արևմտյան քաղաքակրթությունից խոսելուց առաջ բարի եղեք նախ Արիստոտել ու Պլատոն կարդալ, հետո` Բիբլիա, հետո Մաքիավելլի, Դանթե, հետո Ռուսսո, Մոնտեսքյո ու Դիդրո, հետո Կանտ, Նիցշե ու Շոպենհաուեր, գումարած` Մարքս...
Իսկ «քաղաքակրթությունների բախումից» բարբաջողներին էլ հարցրեք՝ գոնե Սեմյուել Հանթինգթոն կարդացե՞լ են, թե՞ լսել են դեսից-դենից, բայց չեն էլ պատկերացնում, թե ինչի մասին են խոսում...
Արևմտայն ռացիոնալիզմն ու էմպիրիզմը, լիբերալիզմն ու էտատիզմն իրարից չտարբերող մարդկանց ամբիոններից հեռու պահեք ու ինքներդ ձեզ մի խայտառակեք...