Հարսանեկան տորթի և ծեծկռտուքի մասին...ի՞նչ է եղել իրականում


14:06 , 5 դեկտեմբեր, 2014

Asekose.am-ը գրում է․

Օրերս համացանցի հիթ դարձած տեսանյութում երևում էր, որ  հայկական հարսանիքներից մեկն ավարտվել էր ծեծկռտուքով, երբ հյուրերից մեկը սկսել էր հարվածել մատուցողին` հարսանեկան տորթը  գցելու պատճառով:

Տեսանյութի հրապարակումից հետո, ինչպես և սպասելի էր, այն համացանցում ամենաքննարկվածը և ամենաքննադատվածն էր, սակայն ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` մարտաֆիլմից հատված հիշեցնող այս ծեծկռտուքն իրական չէր, այլ` նախապես բեմադրված:

Բայց այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում, ավելին` այս ծեծկռտուքի տեսարանը հատված է օրեր առաջ համացանցը ցնցած հայկական հարսանիքից, որում հարսը հրավիրվել էր սեփական հարսանիքին:

Ըստ Asekose.am-ի` տվյալ ծեծկռտուքից հետո հարսանեկան տորթից հայտնվել է հարսի ծաղկեփունջը: Ավելին` մեր աղբյուրները նշում են, որ նորամուծություններով և «ոտքից գլուխ» բեմադրած այս հարսանիքը դեռ շարունակելու է ցնցել և շոկային իրավիճակ առաջացնող անակնկալները չեն ավարտվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ