13:34 , 5 դեկտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ սրանից հետո պետք է զգուշությամբ բարևի մարդկանց ու բացատրեց պատճառը: Նա նշեց, որ երեկ իշխանությունները հայտարարություններ են արել, որ իբր ԵՏՄ պայմանագրի քվեարկությունը ցույց է տալիս քաղաքական ուժերի աջակցությունը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Որպես օրինակ նա բերեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները: «Եզրակացրել են, որ ընդդիմությունը սատարել է այդ քաղաքականությանը: Մտածում եմ, որ իրենք շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են նման եզրակացություններ անել: Միջանցքում պատահաբար հանդիպել ու անգամ սեղմել եմ Շարմազանովի ու Աշոտյանի պարզած ձեռքը, հիմա մտածում եմ, կարո՞ղ է դա էլ ներկայացնեն որպես աջակցություն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ