13:08 , 5 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող` նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ