Աշխարհի առաջին հեծանվային շարժասանդուղքը (PHOTO, VIDEO)


13:00 , 5 դեկտեմբեր, 2014

Զառիթափ ճանապարհով բարձրանալը կարող է հոգնեցուցիչ լինել, մասնավորապես եթե դու հեծանվով ես երթևեկում։ Նորվեգիայի Թրոնդհեմ քաղաքում հեծանիվներով երթևեկությունը խրախուսվում է։ Այս կերպ մարդ կարող է պահպանել լավ մարզավիճակը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը։ Թրոնդհեմում վերջերս կառուցվեց հեծանիվների շարժասանդուղք, որն իր տեսակի մեջ առաջինն է ողջ աշխարհում։ Այսուհետ այստեղի հեծանվորդները հնարավորություն կունենան 130-մետրանոց բլուրը հաղթահարել հեծանվային շարժասանդուղքով։ Այս շարժասանդուղքը կոչվում է «CycloCable»։ Հեծանվորդից ընդամենը պահանջվում է մի ոտքը դնել այս սարքի ստորին մասում գտնվող մետաղական կոճակին, իսկ մյուսը՝ հեծանվի անվին։ 5 մարդ միաժամանակ կարող են բարձրանալ այս շարժասանդուղքով, այսինքն՝ ժամում 300 մարդ։ 

Շարժասանդուղքը միայն հեծանվորդների համար չի նախատեսված։ Սայլակով երեխաների ծնողները ևս հաճախ են օգտվում դրանից։