Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ


12:50 , 5 դեկտեմբեր, 2014

Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործSlaq.am-ը գրում է․

2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է,-այս մասինSlaq.am-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ