Չեմ կարծում, որ որևէ մեկը կհայտնվի և կասի, թե Հայաստանում համացանցը սահմանափակ է. Ավետիք Իշխանյան


12:18 , 5 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Պետք է ընդունենք, որ Հայաստանում համացանցն իսկապես ազատ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը՝ արձագանքելով Freedom House կազմակերպության հրապարակած համացանցի ազատության վերաբերյալ զեկույցին:

Նշենք, որ ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հավաքել է 28 միավոր համացանցի ազատության սանդղակում, Վրաստանը՝ 26 միավոր, Ադրբեջանը և Թուրքիան՝ 55 միավոր:

«Այն, որ Հայաստանը հարևան երկրների մեջ ազատության առումով առաջատար է, դա, իհարկե՛, հաճելի է,-ասաց իրավապաշտպանը,–չեմ կարծում, որ որևէ մեկը կհայտնվի և կասի, թե Հայաստանում համացանցը սահմանափակ է և ազատ չէ: Դա կլինի իրավիճակի խեղում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ