Փոխհարաբերությունները չբարդացնելու 18 միջոց


12:30 , 5 դեկտեմբեր, 2014

 1  Դադարիր մյուսներից սեր ու հարգանք պահանջել, որը միայն դու կարող ես ինքդ քեզ տալ։ Հարգիր, գնահատիր ու սիրիր ինքդ քեզ։ Դու չես կարողանա  դրանք ստանալ մյուսներից, եթե ինքդ դա չանես։

 2  Ընդունիր թերություններդ։ Երբ ընդունես թերություններդ, ոչ ոք չի օգտագործի դրանք քո դեմ։ Սիրիր ինքդ քեզ։ Ներիր, ընդունիր ինքդ քեզ։ Դու դու ես ու դրա համար ներում չպետք է փնտրես ու ոչ էլ ափսոսաս։

 3  Դադարիր համեմատվել ու մրցակցել ամեն վայրկյան։ Ամեն անգամ մի քայլով առաջ  գնա ու մի համեմատիր քո առաջընթացը մյուսների առաջընթացի հետ։ Մենք բոլորս էլ որոշակի ժամանակի կարիք ունենք մեր սեփական հեռավորությունները ճամփորդելու համար։ Հիշիր սա և մյուսներին էլ հնարավորություն տուր դրա  համար։

 4  Թույլ տուր մարդկանց լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Հիշիր՝ հրաշալի փոխհարաբերությունների գաղտնիքը երկուսն են։ Առաջինը՝ նմանությունները գնահատելը և երկրորդը՝ տարբերությունները հարգելը։

 5  Դադարիր անզգա լինել։ Միշտ ավելի բարի եղիր, քան զգում ես։ Ավելի բարի եղիր, քան անհրաժեշտ է։ Դու երբեք չգիտես, թե ինչի միջով են անցնում մյուսները, այնպես որ եթե չես կարող բարի բառեր ասել, ավելի լավ է լռես։

 6  Սկսիր ցույց տալ սերդ։ Պարզապես մի ասա, այլ քայլեր ձեռնարկիր։ Գործերը միշտ ավելի բարձր են խոսում, քան բառերը։ Հոգ տար մարդկանց մասին, ու նրանք կհասկանան, որ դու սիրում ես։ Ինչ-որ մեկին երջանկացնելը նրանց երեք բան տալն է՝ ուշադրություն, ջերմություն ու գնահատանք։

 7  Դադարիր դատել։ Որքան ավելի շատ դատես, այնքան ավելի քիչ կսիրես։ Հեշտ է մարդկանց նայել ու հապճեպ դատողություններ անել նրանց մասին, նրանց ներկայի ու ապագայի մասին։ Սակայն դու կապշես, թե որքան ցավ ու արցուքներ է թաքցնում մեկ պարզ ժպիտը։ Մարդն աշխարհին այն այսբերգի միայն մի փոքրիկ մասն է ցույց տալիս, որը թաքնված է նրա ներսում։

 8  Սկսիր այնպես ապրել, ասես այն ամենն, ինչ անում ես, ազդեցություն է թողնում, դա իրոք այդպես է։ Քո կարիքը ունեն, դու կարևոր ես։ Միշտ ամեն ինչ արա նրանց համար, ովքեր առավել շատ ունեն քո կարիքը։ Անտարբերությամբ լի այս աշխարհում եղիր այն մեկն, ով իսկապես մտահոգվում է։

 9  Թույլ մի տուր, որ սև ամպը ծածկի ամբողջ երկինքը։ Թույլ մի տուր, որ առօրյա փոքրիկ խնդիրներն ազդեցություն ունենան մարդկանց հետ քո հարաբերությունների վրա։ Արա լավագույնը, որ կարող ես անել։ Պարզ կյանքով ապրիր, առատաձեռնորեն սիրիր, ազնվորեն խոսիր, և թող որ լինի այն, ինչ պետք է լինի։

 10  Սկսիր անել այն, ինչ ճիշտ է քեզ համար։ Հիշիր, որ եթե դու մշտապես մտաոգվես, թե ինչ են մտածում մյուսները քո մասին, դու միշտ նրանց բանտարկյալը կլինես։ Դու չես կարող քո ողջ կյանքն ուրիշների համար ապրել ու պետք է անես այն, ինչ ճիշտ է քեզ համար, նույնիսկ եթե քեզ համար կարևոր մարդիկ դրա հետ համաձայն չեն։

 11  Դադարիր միշտ ճիշտ լինել ցանկանալու սովորությունդ։ Երբեմն մենք պետք է թույլ տանք, որ մենք «սխալ լինենք», ոչ թե նրա համար, որ իրականում սխալ ենք, այլ նրա համար, որ մենք մեր փոխհարաբերություններն ավելի շատ ենք գնահատում, քան մեր հպարտությունը։

 12  Սկսիր ինքդ քեզ հարցնել «Արդյոք սա կվնասի՞ ինչ-որ մեկին ինչ-որ կերպ»։ Դու չես կարող անընդհատ նեղացնել մեկին ու սպասել, որ նա հարգի ու սիրի քեզ։

 13  Դադարիր կենտրոնանալ արտաքին գեղեցկության վրա։ Փոխարենը կենտրոնացիր ներքին գեղեցկության վրա։ Մարդիկ գեղեցիկ են ոչ թե նրանով, թե ինչպիսի արտաքին ունեն կամ թե ինչպես են քայլում ու խոսում, այլ թե ինչպես են կարողանում սիրել, հոգ տանել ու կիսվել։ Գեղեցկության փոքրիկ բանաձևն է՝ անհատականություն + ինքնավստահություն+ազնվություն = գեղեցկություն

 14  Սկսիր ուշադրություն դարձնել փոքրիկ բաներին։ Ուշադրություն դարձրու նրանց, ովքեր մտահոգվում են։ Հրաշալի է, երբ ընկերդ ամեն անգամ ինչ-որ փոքրիկ մի  բան է հիշում քո մասին։ Ոչ թե նրա համար, որ դու հիշեցնում ես նրան, այլ որովհետև նա ուշադրություն է դարձնում ու մտահոգվում։

 15  Դադարիր մյուսներին ճնշել ու գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ճնշում են քեզ։ Համբերատար եղիր։ Թույլ տուր, որ մարդիկ իրենց համար որոշումներ կայացնեն։ Սպասելու պատրաստակամությունն իրական սիրո և ընկերության նշանն է։ Յուրաքանչյուրն էլ կարող է ասել, որ մտածում  է քո մասին, սակայն բոլորը չէ, որ կսպասեն քեզ։

 16  Օգտագործիր ձայնդ մյուսներին ոգևորելու համար։ Թույլ տուր, որ ձայնդ ամեն օր օգտագործվի մարդկանց ոգեշնչելու և ոգևորելու համար։ Թույլ տուր, որ ձայնդ լինի այն լույսը, որը կրակ կվառի մյուսների սրտերում ու կստիպի նրանց առաջ շարժվել։ Թույլ տուր, որ նրանք իրենց երազում լսեն քո ձայնը, որ նրանց կասի, թե որքան սիրված են նրանք, ցանկալի, արժեքավոր։

 17  Դադարիր ամեն ինչ անձնական ընդունել։ Փոխհարաբերությունների մեջ ինչ էլ տեղի ունենա, ինչպես էլ մարդիկ իրենց պահեն, ոչինչ անձնական մի ընդունիր։ Այն, ինչ մյուսներն անում են, քո պատճառով չէ, այլ իրենց մտքերի, զգացմունքների ու էմոցիաների։

 18  Սկսիր ավելի պարզ հաղորդակցվել։ Մի փորձիր կարդալ մյուսների մտքերը և մի փորձիր մյուսներին ստիպել կարդալ քո մտքերը։ Շատ խնդիրներ՝ մեծ կամ փոքր, ընտանիքի մեջ, ընկերության մեջ կամ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ, սկսվում են վատ հաղորդակցության պատճառով։ Ինչ-որ մեկը պարզ չի արտահայտում այն, ինչ մտածում կամ զգում է։