11:47 , 5 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն , երկու ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ պատասխանատու ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ծխապատ գոտուց դուրս բերել Ա. Ռ.-ին (ծնվ. 1991 թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ