11:40 , 5 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր երախտագիտությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությանը՝ Եվրոպայում անվտանգության վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար՝ նշելով, որ դիվանագիտության արդյունքը կլինի խաղաղությունն ու բարգավաճումը, այլ ոչ ռազմական հակամարտությունը: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter սոցցանցի իր էջում:
«Շնորհավորանքներս ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությանը՝ Եվրոպայում անվտանգության վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար: Դիվանագիտության արդյունքը կլինի խաղաղությունն ու բարգավաճումը, այլ ոչ ռազմական հակամարտությունը»,- գրել է նա:
Նշենք, որ Շվեյցարիան ավարտում է ԵԱՀԿ-ում իր նախագահությունը, Շվեյցարիային 2015 թվականին կհետևի Սերբիայի նախագահությունը: 2016 թվականին նախագահության թեկնածու է համարվում Գերմանիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ