11:02 , 5 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում վիրավորված պայմանագրային զինծառայող Կարեն Անանյանի առողջական վիճակը ծանրից կայունանում է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Կարեն Անանյանն այժմ գտնվում է «Մուրացան» զինվորական հոսպիտալում»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 02.12.2014թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանի և դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ.Սարիբեկյանի միջև։ Հ.Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ.Անանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ