Հիպերռեալիստական տիկնիկ «Քաղցած խաղեր» կինոնկարի Քեթնիս Էվերդինի պատկերով (PHOTO)


12:17 , 5 դեկտեմբեր, 2014

Նկարիչ Նոել Քրուզը տպավորիչ փոխակերպումների է ենթարկում խանութներում վաճառվող հասարակ տիկնիկներին։ Նա ջնջում է այդ տիկնիկների դեմքից ամեն տեսակի գծերն ու ներկերը ու նոր դիմագծերով օժտում նրանց։ Իր վերջին ստեղծագործությամբ նա անդրադարձ կատարեց «Քաղցած խաղեր» հայտնի կինոնկարի հերոսուհիներից մեկին՝ Քեթնիս Էվերդինին, ում մարմնավորում է Ջենիֆեր Լոուրենսը։ Հասարակ տիկնիկը նկարչի հմուտ ձեռքերում վերածվեց հիպերռեալիստական տիկնիկի։ Տիկնիկն այնքան մոտ է բնականին, որ թվում է՝ ուր-որ է կնետահարի քեզ։ 

Սկզբնականում տիկնիկն այսպիսի տեսք ուներ: Գեղեցկադեմ տիկնիկ է, սակայն ինչու՞ է նրա ծամը գլխի չափ։ 

Նոելը հենց մազերից էլ սկսեց նրա փոխակերպումը։

Ապա նա ջնջեց տիկնիկի դիմագծերը։ 

Նկարչուհին փոքրիկ վրձնի օգնությամբ բոլորովին նոր դիմագծեր նկարեց։ 

Այժմ տիկնիկն արդեն նախկինի պես արհեստական տեսք չունի։ Այն ավելի մարդանման է ու հատու հայացք ունի։ 

Տիկնիկի փոխակերպումը շատ մանրակրկիտ ու ժամանակատար աշխատանք է։ Տեսեք, թե Նոելը որքան շնորհալիորեն է հոնքերի տեղում մազեր սոսնձել։ 

Վերջնական արդյունքը պարզապես ապշեցուցիչ է։ Ջենիֆեր Լոուրենսն ինքը հպարտ կլիներ նման տիկնիկ ունենալ։ 

Նոլեը տիկնիկը վաճառեց «Ebay»-ում 2500 դոլարով։ 

Հուսով ենք, որ նա կստեղծի «Քաղցած խաղեր» կինոնկարի ողջ անձնակազմին պատկերող տիկնիկների հավաքածու։