11:48 , 24 սեպտեմբեր, 2012Թերևս հիմար պիտի լինի այն մարդն, ով չի հասկանում մեքենայի ազդանշանի դերը: Մեր իրականությունում այն օգտագործվում է որպես մուննաթ կամ ինքնահաստատման ձև: Օրինակ` «Հոպ, հլը արա, էս չէս տենըմ, որ անցնում եմ» կամ ասենք մի մեքենա պիտի կայանումից դուրս գա փողոց և առանց հայելու մեջ նայելու շարժվում է, այդ պահին ընթացող մեկ այլ մեքենա միանգամայն բարի դրացիական սիգնալ է տալիս, թե իբր զգույշ, մեքենա կա, այդ սարքից խռոված վարորդը, թե «ոնց թե՞, դու ինձ սիգնալ տաս՞»...ու սկսվում է ՏԻԻԻԻՏ, ՏԻԻԻՏ, ՏԻԻԻՏ, ու սենց մինչև մեկն ու մեկը չդադարի: Անկեղծ ասեմ, նման է ջունգլիներում ասենք եղջերավոր անասունների զույգման համար երկու անասունների միջև մարտին, թե ով կհաղթի:իսկ հետիոտնը պարտավոր է լսել այդ սիգնալների և երբեմն զուգորդվող հայհոյանքների տարափը: Ժողովուրդ ջան, վերջապես հասկացեք, էդ անտեր սիգնալների իմաստը, և իրար միս մի կերեք այդ նորմալ երևույթի պատճառով:
