Freedom House. Հայաստանը միակ ազատ համացանց ունեցող երկիրն է ԱՊՀ-ում


10:30 , 5 դեկտեմբեր, 2014

Freedom House. Հայաստանը միակ ազատ համացանց ունեցող երկիրն է ԱՊՀ-ումPanorama.am-ը գրում է․

Ըստ Freedom House-ի ամենամյա համացանցային ազատության զեկույցի՝ Հայաստանը միակ ազատ համացանց ունեցող երկիրն է ԱՊՀ-ում։ Ցուցանիշը ստացվում է մի քանի չափորոշիչների հանրագումարում, դրանցից կարևորներն այն են, որ Հայաստանում չկա էլեկտրոնային բովանդակության սահմանափակում և ձերբակալված բլոգերներ։

Հետխորհրդային տարածքում ազատների թվում են նաև Վրաստանն ու Մերձբալթյան երկրները։ Մեր հարևաններից Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ զեկույցի, մասամբ են ազատ, իսկ Իրանն անազատ է: