10:24 , 5 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ լեգենդար ավտոտնակը, որտեղ ինքը և Սթիվ Ջոբսը սկսել են աշխատել Apple-ի առաջին համակարգչի ուղղությամբ, առասպել է: Այս մասին նա ասել է Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում:
«Ավտոտնակը մասամբ առասպել է: Մենք չենք կազմել ոչ ծրագրեր, ոչ մանրակերտեր, ոչ նախատիպեր: Այնտեղ ոչ մի արտադրություն չի եղել: Ավտոտնակը չի ծառայել բարձրագույն նպատակների, բացի մեկից՝ այն մեր տունն էր»,- նշել է Վոզնյակը: