Այսօր Կամավորների միջազգային օրն է


10:10 , 5 դեկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

volunteer-in-africa_ss

1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կառավարություններին առաջարկել է ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման:

Կամավորները հասարակության այն ներկայացուցիչներն են, ովքեր իրենց ազատ ժամանակը ծախսում են հօգուտ հասարակության բարօրության: Գործունեության ոլորտները բազմազան են:

ՄԱԿ-ը մշտապես պետություններին կոչ է անում կազմակերպել միջոցառումներ՝ կամավորների ծառայության կարևոր ներդրման մասին իրազեկվածության բարձրացման նպատակով՝ այդպիսով «արթնացնելով» ավելի շատ մարդկանց: