08:20 , 5 դեկտեմբեր, 2014
«Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Բանն այն է, որ համապատասխան հայտարարագրերը նշված հանձնաժողովի պաշտոնական կայքէջում անգամ չկան:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակումէ համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն անպայման հրապարակած կլինեին: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Միհրան Պողոսյանը Հայաստանի պաշտոնյաներից ամենաարտոնվածն է, ավելին, քան անգամ Սերժ Սարգսանը, որի հայտարարագրերը նշված հանձնաժողովի կայքում տեղադրված են: Ինչ է սա, եթե ոչ Գալուստ Սահակյանի ասած «բեսպրեդելը»»,–գրում է թերթը։