06:45 , 5 դեկտեմբեր, 2014Կրքոտ համբույր` սպիտակ ծաղիկներով պատված պատի մոտ. ամերիկացի երաժիշտ Քենի Վեսթի և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը ռեկորդ է սահմանել Instagram–ում։ Instagram–ի 4–ամյա գործունեության ընթացքում այս լուսանկարն ավելի շատ հավանությունների է արժանացել, քան մեկ ուրիշ նկար։ Ընդհանուր առմամբ այն հավանել են 2,4 միլիոն օգտատեր։
Նախկին ռեկորդը պատկանում էր դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսին և դեռահասների կուռք Ջասթին Բիբերին։ Նրանց լուսանկարը հավաքել էր 1,83 միլիոն հավանություն։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Քենի Վեսթի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թ.–ի մայիսին։ Դա Քենի առաջին, իսկ Քիմի երրորդ ամուսնությունն էր։
