05:00 , 5 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.
Ամերիկյան «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի 35-ամյա աստղ Քորթնի Քարդաշյանը իր երրորդ երեխայի ծննդից մի քանի շաբաթ առաջ նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում, որը կհայտնվի DuJour ամսագրի հունվարյան համարին:
«Ես չեմ կարծում, թե պետք է ամաչել սեփական մերկ մարմնից: Ես չեմ ամաչում իմ մարմնից: Ես պաշտում եմ իմ մարմինը հղիության ժամանակ՝ դա անհավանական փոխակերպում է, որի միջով անցնում է ամբողջ օրգանիզմը, որպեսզի նոր մարդ լույս աշխարհ գա: Դա հիանալի զգացողություն է: Հղիությունը հիանալի ու անհավանական գեղեցիկ պրոցես է»,- ասել է Քորթնին ամսագրին տված հարցազրույցում:

