07:00 , 5 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.
Չիլիի իշխանությունները հինգշաբթ օրը հայտարարել են, որ երկիրը պատրաստվում է անվճար համալսարանական կրթության համակարգ սահմանել, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:
«2016-ի մարտին կլինի բարձրագույն կրթության անվճար համակարգ: Դրա համար ռեսուրսներ կան, քանի որ մենք հարկային բարեփոխումներ ենք իրականացրել»,- ասել է Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն:
Նշենք, որ 2011-ի գարնանից Չիլիում այս կապակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ուսանողները պահանջում էին փոխել բարձրագույն ուսուցման համակարգը, քանի որ Չիլիի համալսարաններում ուսուցումն ամենթանկերից էր աշխարհում: