01:30 , 5 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Ֆին գիտնականները հաշվել են կանանց և տղամարդկանց քնի էդեալական տևողությունը:
3760 մարդկանց մասնակցությամբ յոթ տարի տևած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քնի ճիշտ տևողությունը կարող է նվազեցնել հիվանդությունների հավանականությունը: Այսպես օրեկան 7,6 ժամ քնող կանայք, օրեկան 7,8 ժամ քնող տղամարդիկ մյուսներից ավելի քիչ են հիվանդանում:
Այս փաստերը կախված չեն նրանից, թե որ ժամին են մարդիկ պառկում քնելու, քնաբեր օգտագործում են, թե ոչ կամ քնի հետ կապված խնդիրներ ունեցել են, թե ոչ:
Եթե ձեզ չի հաջողվում քնել այնքան, որքան ֆին գիտնականն են առաջարկում, տխրել պետք չէ, քանի որ շատ ուսումնասիրություններ էլ ցույց են տվել, որ արևմտյան երկրներում առողջ մարդկանց 50%-ը նշված ժամանակից ավելի քիչ է քնում: