00:40 , 5 դեկտեմբեր, 2014
1918թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 5-ին, սկսվեց հայ-վրացական կարճատև պատերազմը Լոռիի համար: Պատերազմի արդյունքում Դրոյի գլխավորությամբ հայկական բանակը քարուքանդ արեց վրացական բանակը և ընդհուպ մոտեցավ Թիֆլիսին: Արդյունքում հայկական զորքերի առաջխաղացումը կասեցվեց Անգլիայի միջամտությամբ: Դրոյի զորքի առաջ խուճապահար փախավ Վրաստանի ռազմական նախարարը՝ Դրոյին թողնելով իր զրահագնացքը: