00:09 , 5 դեկտեմբեր, 2014
Ladynews.am-ը գրում է․
Ամերիկացի գիտնականների հետազություններից պարզվել է, որ «անգլիական» նախաճաշը կարող է ձեզ պաշտպանել ավելորդ քաշից:
Միսսուրի համալսարանի գիտնականներն ապացուցել են. ավանդական անգլիական նախաճաշը կարող է պաշտպանել ավելորդ քաշ հավաքելուց և լավ միջոց է ճարպակալումը կանխելու համար: Հարցն այն է, որ սննդի առաջին ընդունումը` բաղկացած նրբերշիկներից, խոզապուխտից, լոբուց և ձվից, հարուստ է սպիտակուցներով, ինչը մեծացնում է ուղեղում դոպամին հորմոնի մակարդակը: Վերջինս պատասխանատու է նաև բարձր տրամադրության համար և կարգավորում է ախորժակը:

Արձանագրվել է, որ մարդիկ, ովքեր չեն նախաճաշում կամ ընդունում են «սխալ» նախաճաշ, օրվա ընթացքում զգում են ուտելիքի նկատմամբ ուժեղացած ձգտում և ավելի շատ սնունդ են օգտագործում: Բանն այն է, որ այդ մարդկանց մոտ դոպամինի մակարդակը նվազում է, և սննդի միջացով նրանք փորձում են լրացնել այդ պակասն ու բարձրացնել տրամադրությունը: Արդյունքում չափից ավելի շատ են ուտում, և նրանց մոտ ավելորդ քաշ է առաջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ