23:54 , 4 դեկտեմբեր, 2014
Սև և սպիտակ ոչխարների ԶԼՄ-ների վիճակն ավելի է ծանրանալու... Ազերիների օրենսդիր մարմինը ՄԵԾ ուրախությամբ փոփոխություններ է մտցնելու «ԶԼՄ-ների մասին» օրենքում... Եթե մինչ այսօր յուրաքանչյուր ԶԼՄ-ները կարող էր տարեկան ԵՐԵՔ անգամ «կողմնակալ տեղեկատվություն» հրապարակելուց հետո ԴԱՏԱՐԱՆԻ վճիռով ՓԱԿՎԵՐ, ապա այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո «ՍԽԱԼՎԵԼՈՒ» հնարավորությունների քանակը նվազում է մինչև ԵՐԿՈՒՍԻ... Իսկ «կողմնակալ տեղեկատվության» ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂՆԵՐ «ԱՆԿԱԽ» դատարաններին հաստատ շատ կլինեն Հեյդարիստան-Իլհամիստանում... Իլհամ Հեյդարովիչն իր հարազատ հորից, ով ՊԱԿ-ում աշխատած տարիներին շատ հմտորեն պայքարում էր այլախոհների դեմ, բավական շատ բաներ է սովորել և հիմա այդ ամենը կիրառում է իրեն քննադատողների դեմ... Ի.Ալիևն այդ «ոլորտում» այնպիսի ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ է հասել,որ ազերիական բանտերի բոլոր «ՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ ՎԱՅԵԼԱԾ» անկախ լրագրողները ծնկաչոք ներողություն են խնդրում Ապշերոնյան սուլթանիկից և դառնում նրա «ԸՆՏԱՆԻՔԻ» երկրպագուները և կամակատարները... Իսկ երկրի գլխավոր նախրապանն էլ մեծահոգություն է ցույց տալիս՝ լավ վճարում կամ տներ է նվիրում նրանց...
Հ.Գ. Այս փոփոխություններն էլ ավելի կսահմանափակեն այն մի քանի անկախ ԶԼՄ-ների գործունեությունն Ադրբեջանում... Հետագայում սխալվելու հնարավորությունը կկրճատվի մինչև ՄԵԿԻ... Ժամանակին այսպիսի քաղաքականություն են վարել Բ.Մուսոլինին և Ա.Հիտլերն իրենց երկրներում... Իսկ հետագայում նրանք ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ արգելեցին ոչ ֆաշիստական ԶԼՄ-ների աշխատանքը... Հենց նրանց էլ ընդօրինակելով՝ Ի.Ալիևը պայքարում է Ադրբեջանում լիակատար «ԱԼԻԵՎԱՍԵՐ» լրատվական դաշտ ձևավորելու համար... Տեսնես ու՞ր են նայում ամբողջ աշխարհի «ԱՆԿԱԽ ԶԼՄ-ների» «օմբուդսմեններ» ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան... Հաստատ Բաքվի նավթախավիարային քաղաքականությունը փակել է նրանց «աչքերը»...