22:56 , 4 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի հարբած բնակիչը ծեծելով սպանել է իր երկու ամսական երեխային: Պատճառը եղել է երեխայի լացը: Նշվում է, որ փոքրիկի մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 3-ին, քաղաքի բնակարաններից մեկում:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է. «Հանցագործության կասկածանքով տղամարդ է ձերբակալվել, որը հարբած վիճակում ծեծել է որդուն՝ լացի պատճառով»:
Կատաարվում է քննություն: