Աղջիկներն ու տղաները տարբեր կերպ են արձագանքում ծնողների կողմից ագրեսիային


22:50 , 4 դեկտեմբեր, 2014

b78e6004d9a0388ceb6cfdff7c7d1b1b1in.am-ը գրում է․

Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղջիկներն ավելի խորն են ընկալում ծնողների կողմից ցուցաբերված ագրեսիան: Իսկ ահա տղաներն ավելի հակված են ագրեսիայի: Ծնողների կողմից ագրեսիա ասելով՝ գիտնականները հասկանում են ապտակները, հրելը, խեղդելը և զենքով սպառնալը, գրում է Prothom Alo-ն:

Ուսումնասիրությանը 1125 երեխա է մասնակցել: Գիտնականները վերլուծել են երեխաների ագրեսիվ վարքագծի և սոցիալական շփման հմտությունների վերաբերյալ նրանց մայրերի պատասխանները: Մասնակիցների 14% տոկոսը վաղ մանկությունում իրենց ագրեսիվ են պահել, իսկ 46%-ի մոտ սոցիալական հմտություններն ավելի վատ են զարգացած, քան նույն հասակի այլ երեխաների մոտ:

Նախադպրոցական տարիքում ագրեսիայի մակարդակը բարձրացել է 18%-ով, իսկ սոցիալական հմտությունները տուժել են 34%-ով:

Գիտնականները ուշադրություն են դաձրել աղջիկների և տղաների միջև տարբերության վրա: Ծնողների կողմի ագրեսիան բացասաբար է ազդում աղջիկների սոցիալական հմտությունների վրա: Ընտանիքում բռնություններից տուժած տղաները ավելի ագրեսիվ են դառնում: