22:24 , 4 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Անգամ ամենափոքր խնդիրները, որոնց մենք բախվում ենք առօրյա կյանքում, կարող են չլինել, եթե փորձենք կիրառել բավականին պարզ և հեշտ հնարքներ, գրում է Viral Nova-ն։
YouTube-ի DaveHax անունով օգտատերը կիսվել է կյանքը հեշտացնող իր մի քանի խորհուրդներով։
Մեքենայի ապակիները «քրտնում» են



Ապակիները կարող են «քրտնել», երբ դրսի և ներսի ջերմաստիճանները կտրուկ տարբերվում են, և ներսում գոլորշի է առաջանում, որի պատճառով անհնարին է դառնում մեքենա վարել, և ստիպված անհրաժեշտություն է առաջանում ամեն 10 րոպեն մեկ սրբել դրանք։ Խորհուրդ է տրվում սովորական բամբակե գուլպայի մեջ լցնել կատվի հիգիենիկ ավազ (հոտը և հեղուկները ներծծող ավազ), որը կլանում է մեքենայի մեջ գտնվող խոնավությունը։ Տեղադրեք այն մեքենայի դիմացի հատվածում։
Ինչպես արագ սառեցնել գազավորված ըմպելիքը


Երբ ցանկություն է առաջանում արագ սառը գազավորված ըմպելիք խմել, ապա անհրաժեշտ է ափսեի մեջ լցնել մի քանի գդալ աղ, ջուր և լիքը սառույց, ապա՝ խառնել։ Աղը ջրի ջերմաստիճանն օգնում է ցածր պահել։ Երբ ամեն ինչ պատրաստ է, մեկ րոպեով տեղավորեք ըմպելիքի տարան ջրի մեջ, ապա զգուշորեն խառնեք և ևս մեկ րոպե սպասեք։ Առավելագույնս 2 րոպեում +24C ջերմաստիճանով ըմպելիքը կարող է հասնել մինչև +5C-ի։
Ինչպես կտրել լոլիկները՝ առանց մատները վնասելու և հեղուկը դուրս թափելու


Վերցրեք փոքրիկ լոլիկները, շարքով դասավորեք ափսեի մեջ և ծածկեք մեկ այլ ափսեով։ Ափսեների միջակայքում առաջացած խորշով անցկացրեք սուր դանակով, և լոլիկները հավասար երկու մասի կբաժանվեն։
Պատրաստել մոմ նարնջի կեղևից


Վերցրեք մեկ նարինջ, կտրեք այն երկու մասի, ապա հեռացրեք միջուկն այնպես, որ կեղևն ամբողջական մնա։ Լցրեք դրա մեջ ձիթապտղի յուղ և վառեք սպիտակավուն հատվածը։ Ուշադրություն՝ սովորական ձեթը, կարագը կամ այլ տեսակի ձեթեր կարող են բռնկվել, օգտագործեք միայն ձիթապտղի յուղ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ