21:56 , 4 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Facebook-ը Eset-ի աշխատակիցների հետ համատեղ անվճար անտիվիրուս է ստեղծում վնասակար ծրագրերի չեզոքացման համար, որոնք տարածվում են սոցկայքի միջոցով:
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ դրա նպատակն է օգտատերերին տեխնոլոգիա առաջարկել, որը կբարելավի նրանց դևայսների պաշտպանությունը. «Վիրուսների առցանց սքանները զգալիորեն կնվազեցնի վնասակար հղումների քանակը»:
Նշենք, որ ըստ նոր ծրագրի, վնասակար ծրագրի հայտնաբերման դեպքում Facebook-ն օգտատիրոջը հակավիրուսը ներբեռնելու հղում կուղարկի: Դրանից հետո ծրագիրը կսքանավորի համակարգիչը: