Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի համար ամենատպավորիչ տարին 2013 թվականն է եղել. ծնվել է նրա որդին՝ Աշոտը


21:36 , 4 դեկտեմբեր, 2014

Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի համար ամենատպավորիչ տարին 2013 թվականն է եղել. ծնվել է նրա որդին՝ ԱշոտըLife.panorama.am-ը գրում է․

Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Ամանորը դիմավորում ու անցկացնում է նորաստեղծ ընտանիքի հետ:Life.panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամենատպավորիչ տարին իր համար 2013 թվականն է եղել, քանի որ վայելեց մայրության բերկրանքը. լույս աշխարհ եկավ նրա որդին՝ Աշոտը:

Նվերներ սիրում է ինչպես տալ, այնպես էլ ստանալ. «Ճիշտն ասած՝ Ամանորը շատ եմ սիրում հենց այն պատճառով, որ հաճույքով եմ նվերներ պատրաստում: Հիմնականում նվերներ մատուցում եմ փոքրիկներին, նրանք ավելի շատ են ուրախանում: Ես էլ ուրախանում եմ, որ կարողանում եմ ուրախացնել նրանց: Իսկ ամենասիրելի պահը այն է, երբ ուրիշներն են իմ բալիկին ուրախացնում իրենց անակնկալներով»: Սակայն, Հռիփսիմեի նվերներից անմասն չի մնում նաև ամուսինը. «Ամուսնուս կնվիրեմ այն, ինչ ինքը կցանկանա»:  

Ամանորյա խոհանոցային անցուդարձը Հռիփսիմեի համար «խորթ» չէ, սիրում է իր մասնակցությունն ունենալ, բայց ամբողջությամբ «վստահում» է սկեսուր մայրիկին: «Աղցաններն ու բլինչիկը ես եմ սիրում պատրաստել, ձևավորում եմ սեղանը: Տաք ուտեստները սկեսուրս է պատրաստում: Շատ եմ սիրում համտեսել մայրիկիս պատրաստած «կիևյան» կոտլետները»,-անկեղծացավ Հռիփսիմե Խուրշուդյանը: Լուրջ հաջողությունների ու ձեռքբերումների հասած սպորտսմենուհին հավատում է ամանորյա հրաշքներին: Ինչպես ինքն է ասում՝ էլ ի՞նչ Նոր տարի առանց հրաշքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ