20:54 , 4 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լոնդոնի «Չելսի»-ի և Սերբիայի ազգային հավաքականի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Բաստիան Շվայնշտայգերի մասին, հաղորդում է FourFourTwo-ն:
«Մեկ տարվա ընթացքում հրաշալի ֆուտբոլ են ցուցադրել Կրիշտիանու Ռոնալդուն և Բաստիան Շվայնշտայգերը: Շվայնշտայգերը հաջողություններ է ունեցել Գերմանիայի ազգային հավաքականի հետ, իսկ Ռոնալդուն անհատական հաջողությունների է հասել:
Շատ եմ սիրում Մեսսիին, սակայն նա այս տարի ոչինչ չի կարողացել նվաճել»,- հայտարարել է Իվանովիչը: