Սապատավոր կետերը Արաբական ծովում մեկուսացած են եղել 70 հազար տարվա ընթացքում


19:16 , 4 դեկտեմբեր, 2014

HumpbackWhaleBreaching1in.am-ը գրում է․

Կարմիր գրքում ներառված սապատավոր կետերը, որոնք ապրում են Արաբական ծովում, մեկուսացած են եղել իրենց ցեղակիցների մյուս տեսակներից 70 հազար տարվա ընթացքում, հաղորդվում է PLOS One ամսագրում:

Կենսաբաններ Քրիստինա Պոմիլան, Անա Ռիտա Ամարալը, Հովարդ Ռոզենբաումն ու Թիմ Քոլինզն ուսումնասիրել են Արաբական ծովի սապատավոր կետերի ԴՆԹ-ներն ու պարզել, որ պոպուլյացիան առաջացել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում, ապա տեղափոխվել Արաբական ծով ու այնտեղ մնացել հաջորդող մի քանի տասնյակ հազար տարիների ընթացքում:

Մասնագետները հուսով են, որ Արաբական ծովի սապատավոր կետերի ԴՆԹ-ների յուրահատկությունը իմանալու վերաբերյալ տվյալները կօգնեն կենսաբաններին մշակել նոր ռազմավարություն պոպուլյացիան անհետացումից փրկելու համար: