18:58 , 4 դեկտեմբեր, 2014
62-ամյա Իրինա Ալեգրովան մտադիր է լքել Ռուսաստանը և մշտական բնակություն հաստատել Իտալիայում,-փոխանցում է ivona.bigmir.net-ը: Այս որոշման պատճառը Ռուսաստանի բարձր հարկերն են: Իրինան ունի 2 հազար քարակուսի մետր տարածությամբ մի առանձնատուն, որը նա կառուցել է 12 տարվա ընթացքում: Այդ առանձնատան համար նա պետք է վճարի հարկ, որը տվյալ պահին չի կարող թույլ տալ իրեն: Ռուսական ԶԼՄ-ները հայտարարում են, որ Ալեգրովան վաճառքի է դրել այդ առանձնատունը: Մեկ տարի առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգչուհին Տոսկանայում տուն է գնել, և երգչուհու կարիերան ավարտելուց հետո նա պատրաստվում է բնավել այնտեղ:
Slaq.am-ը գրում է․