18:10 , 4 դեկտեմբեր, 2014Աշխարհի յուրաքանչյուր երկրում կան ճարտարապետական կոթողներ, որոնք տվյալ երկրի այցեքարտն են հանդիսանում, կառույցներ, որոնք ասոցացվում են հենց այդ երկրի հետ։ Որոշ կոթողներ այնքան հայտնի են, որ ամեն տարի գրավում են բյուրավոր զբոսաշրջիկների։ Քարե շինությունները միայն առաջին հայացքից են լուռ թվում։ Իրականում դրանք տվյալ երկրի կամ քաղաքի պատմության անխոս վկայությունն են հանդիսանում։ Դրանք շատ բան կարող են պատմել երկրի մշակույթի, իրադարձությունների ու անգամ բնակիչների մասին։ Ինչպես երևում է այս ֆոտոշարքից, դրանք հատկապես խոսուն են դառնում գիշերային լռության մեջ։