Դրամի արժեզրկման պատճառը դոլարի և եվրոյի արժևորումն է


18:02 , 4 դեկտեմբեր, 2014

Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀ դրամի արժեզրկում: Հաշվի առնելով արտաքին ազդեցության գործոնները՝ վստահաբար կարելի է պնդել, որ դրամի արժեզրկման պատճառ է հանդիսանում ամերիկյան դոլարի և եվրոյի արժևորումը: Ազգային դրամի արժեզրկում տեղի է ունեցել նաև շատ այլ երկրներում: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ այս իրավիճակը կրում է կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև հայտարարել է, որ պատրաստակամ է կայունացնել շուկայում իրավիճակն իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: