Պուտինը՝ ԵՏՄ հիմնարար սկզբունքների, պատժամիջոցների եւ ժողովրդագրական խնդիրների մասին


17:06 , 4 դեկտեմբեր, 2014

GalaTV.am-ը գրում է․

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատժամիջոցները վնասակար են բոլորի համար, այդ թվում նաև նրանց, ովքեր դրանք կիրառում են: «Պատժամիջոցներն, իհարկե, վնասակար են, սակայն վնասակար են բոլորի համար, այդ թվում նաև նրանց, ովքեր դրանք նախաձեռնել են»,- ընդգծել է նա ՌԴ Դաշնային խորհրդի իր ուղերձում:

ՌԴ ղեկավարը համոզված է, որ պատժամիջոցները դարձել են պարզապես «ԱՄՆ ու նրա դաշնակիցների նյարդային արձագանքը» Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ու կապված չեն «ղրիմյան գարնան» հետ:

«Համոզված եմ, որ եթե այս ամենը չլիներ, ապա մեկ այլ պատրվակ կհորինեին, որպեսզի զսպեին ՌԴ աճող հնարավորությունները, ազդեին նրա վրա, իսկ ավելի լավ է այն օգտագործեին իրենց շահերի օգտին»,- հայտարարել է Պուտինը:

«Զսպման քաղաքականությունը երեկ չի հորինվել: Այն իրականացվում է մեր երկրի հանդեպ շատ-շատ տարիներ, կարելի է ասել միշտ, տասնամյակներով, եթե ոչ դարերով: Մի խոսքով, ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը դարձել է չափազանց ուժեղ, ինքնուրույն, այդ գործիքներն անմիջապես միացվում են»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ