Դեկտեմբերի 3-ին լրացավ Ղոչազի դեպքերի 22 տարին


16:51 , 4 դեկտեմբեր, 2014

Ղոչազ (Հոչանց) սարը ռազմավարական ահռելի նշանակություն ուներ Լաչինի շրջանում: 1992թ. ամռան ընթացքում մարտերն այս ուղղությամբ այդքան թեժ չէին, քանզի թշնամուն թվում էր, որ Լաչինի միջանցքն անվտանգ պահելը լավ տարբերակ է՝ ԼՂԻՄ հայերին հնարավորություն տալու փախչել մարզից: 1992թ. աշնանից արդեն, տեսնելով, որ փախուստի տեմպերն իրենց երևակայածի չափ չեն, և հայությունն Արցախում պայքարում է, Ադրբեջանը որոշեց ամեն գնով (անգամ Քելբաջարը կորցնելու) գրավել միջանցքը՝ մեծապես օգտվելով Ղոչազում գերակա դիրքեր ունենալու հանգամանքից:
1992թ. դեկտեմբերի 2-3-ին բարձունքի ազատագրման համար մղված մարտերում զոհվեցին Հրաչ Սուրիկի Թովմասյանը, Վլադիմիր Աղասու Հայրապետյանը (Հովիկ), Արթուր Համլետի Ներսիսյանը, Արտակ Գուրգենի Հովհաննիսյանը, Սարգիս Ռուբենի Հովհաննիսյանը, ընդհանուր առմամբ՝ 12 տղաներ, որոնց դիակները Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի և Սյունիքի աշխարհազորայինների շնորհիվ՝ միայն ապրիլին գտնվեցին և հանձնվեցին մայր հողին: Խոշտանգումների հետքեր կրող դիակները դավադրաբար ականապատված էին, և դրանք Ղոչազի վրայից անվնաս հեռացնելու ժամանակ հնարավոր չեղավ խուսափել վիրավորներից:
Ցավոք, քչերն են այսօր հիշում այս տղաներին: Անձամբ ինձ չհաջողվեց գտնել մյուս 7 զոհվածների մասին տվյալներ, և ուրախ կլինեմ, եթե օգնեք ինձ այդ հարցում:

 

   Արտակ Հովհաննիսյան         Սարգիս Հովհաննիսյան            Հրաչ Թովմասյան