16:54 , 4 դեկտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Մոսովյան ֆոնդային բորսայում ռուբլին դոլարի նկատմամբ թանկացել է 24 կոպեկով և կազմում է 52,95 ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ թանկացել է 40 կոպեկով և կազմում 65,25 ռուբլի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո այն մասին, որ Ռուսաստանի Բանկը և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն սպեկուլյանտների հանդեպ:
«Իշխանությունները գիտեն, թե ովքեր են նրանք և մենք ունենք նրանց վրա ազդելու գործիքներ»,-հավելել է նախագահը:
Այնուհետև ռուբլի կրիկին անկում է ապրել և ժամը 15:00-ի կազմել է 53,25 մեկ դոլարի նկատմամբ և 65,55 մեկ եվրոյի նկատմամբ,-փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: