Մարթա. «Հայտնի ընկերներ չունեմ»


16:42 , 4 դեկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

Երիտասարդ երգչուհի Մարթան, ով այս օրերին իր երաժշտական խմբի` բենդի հետ երևանյան ակումբներում մենահամերգներով է հանդես գալիս, պատասխանել է ESem.am-ի բլից հարցերին և իր նոր ֆոտոշարքի հրապարակումն առաջինը մեզ վստահել:)


Ե՞րբ  ես առաջին անգամ բեմ բարձրացել:

- Առաջին անգամ բեմ բարձրացել եմ 4 տարեկանում: Այդ ժամանակ երգում էի «Արևիկ» մանկապատանեկան խմբում:

Քանի՞տարի է` բեմում ես:

- Արդեն 16 տարի է, ինչ երգում եմ ու բեմում եմ :)

Դուքո երգացանկի մասին:

- Ես երգում եմ այն երգերը, որոնք իմ ոճին ու ճաշակին են համապատասխանում:

 Երգածդ երգերից,  ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:

- Ինձ ավելի հոգեհարազատ են իմ երգացանկի ավելի մեղեդային, սոուլ, ջազ ոճերի երգերը:

Երգարվեստի բնագավառում կա՞ մեկըում քո կուռքն ես համարում:

- Շատ տաղանդավոր երգիչ-երաժիշտներ կան, որոնց շատ սիրում եմ, բայց կուռքեր երբեք չեմ ունեցել:

Կա՞ երգիչում հետ կցանկանայիր զուգերգով հանդես գալ:

- Այո, ու այդ երգիչները շա՜տ են:

 Երգորը միշտ ցանկացել ես կատարել:

- Նախկինում շատ երգեր են եղել, որոնք շատ եմ սիրել, բայց չեմ երգել, կարծելով, որ այդ երգերը կատարելու համար պետք է ինչ որ չափով հասունանալ: Հիմա այն փուլում եմ, որ ցանկացած երգ կարող եմ երգել:

Ո՞րն է եղել այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:

- Երկու լուրջ ձեռքբերում եմ ունեցել. Նադեժդա Սարգսյանի և Արթուր Գրիգորյանի դպրոցներում սովորելը:

- Երգարվեստի բնագավառում, ո՞վ է քո առաջին ուսուցիչը առանց որի անհնար էր հաջողությունների հասնել:

- Իմ առաջին ուսուցիչները Ռադիկ Գաբրիելյանն ու Արմեն Դիվանյանն են եղել, նրանք մեծ դեր են ունեցել իմ մասնագիտական զարգացման հարցում:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ