ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ. «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»


16:36 , 4 դեկտեմբեր, 2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ. «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի» Panorama.am-ը գրում է.

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներ` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարաները: Տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

«Մենք` Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարներս, շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ հարցում ռազմական լուծում չի կարող լինել, ուստի մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ բռնության գործադրումից և ակտիվորեն աշխատել տևական խաղաղության հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարները ափսոսանք են հայտնել շփման գծի երկայնքով լարվածության և բռնության աճի, հուլիս և օգոստոս ամիսներին գրանցված ռազմական բախումների հետ կապված, որոնք մարդկային կյանքեր խլելուն զուգընթաց նաև ավելացրեցին կողմերի միջև լարվածությունը և խորացրեցին անվստահության մթնոլորտը: 

«Նոյեմբերի 12-ին շփման գծում ուղղաթիռի խոցումը ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել: Այն կարևոր դարձրեց կողմերի այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք կոչված են նպաստելու լարվածության նվազեցմանը, վստահության վերականգմանը և ապա միջադեպերից խուսափելուն: Մենք դիմում ենք բոլոր կողմերին` զսպվածություն ցուցաբերել հետագա լարվածությունը կանխարգելելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում մարդասիրական հարցերի կարգավորման համար հիմք ընդունել 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հայտարարությունը»,- նշված է հայտարարության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ