Երգիչ Արթուր Հակոբյանը` Միստր X-ը, Ամանորը վերջին անգամ Հայաստանում նշել է 2011 թվականին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջնայինը Սուրբ Ծննդյան տոներն են: «Այստեղ տոնական է դեկտեմբերի 24 լույս 25-ի գիշերը: Դեկտեմբերի 31-ի գիշերը այնքան էլ չի կարևորվում: Սակայն այստեղի հայերով, սովորության ու ավանդույթի համաձայն, այնուամենայնիվ «տեղը տեղին» Նոր տարի ենք անում: Նաև նշում ենք Սուրբ Ծնունդը՝ հունվարի 6-ը: Ցավոք, գոնե այդ օրերին Լոս Անջելեսում ձյուն չի տեղում, ինչի համար շատ եմ ափսոսում: Ես սովոր եմ նոր տարին դիմավորել ձյան առատ փաթիլների ներքո»,-նշեց երգիչը:
.jpg)
Արթուրը միշտ գերադասել է ամանորյա գիշերն անցկացնել տանը՝ ընտանիքի հետ: Չի առանձնացնում, թե առաջինն ում պետք է շնորհավորի: Բարեմաղթանքներ է հղում մտերիմներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին: Ամանորյա խոհանոցից սիրում է ամեն ինչ. «Այդ օրը սեղաններին դրված ամեն ինչն էլ համով է: Կարևորը, որ պատրաստված է տանը՝ սիրով: Այդ օրը գեղեցիկ նվերներ եմ մատուցում: Բայց հիմա չեմ բարձրաձայնի, այլապես անակնկալ չի լինի»:
