Այսօր դրամի կուրսը որոշում և վերահսկում են դալալները


16:17 , 4 դեկտեմբեր, 2014

Ժամանակին Հայաստանում դալալչիների գործունեությունն արգելվեց, ինչպես արգելվեցին երթուղայինի մեջ կանգնած ուղևոր փոխադրելը կամ Երևանի ցանկացած թաղամասում Պառկովշիկների գործունեությունը:
Բայց այս որոշումները փաստացի մնացին միայն թղթի վրա` որոշողի դարակում:
Երկու օր է՝ մեր բանկերի խայտառակ գործունեության պատճառով դրամի իրական կուրսը որոշում են և, բորսայից էլ լավ, հոսքերը կարգավորում են հին ու բարի դոլարի դալալները:
Իր օրիգինալությամբ մեր դրամն ունի հետաքրքիր առանձնահատկություն` նա երեք գին ունի` 1.Հորինված, որը ԿԲ-ն պարտադրում և կախում է առևտրային բանկերի վրա 2.Թաղային, որը որոշում են դալալները` բնականաբար համաձայնեցնելով օլիգարխիայի հետ և 3.Իրական, որն ամենազավեշտալին է, քանի որ արտահայտում է դրամի ողջ հմայքը: Դրամ, որի երաշխավորը ԿԲ-ն է և Կառավարությունը: 
Այսինքն՝ այսօր ամենավստահելի գործընկերը փաստորեն դալալներն են: Իսկ եթե կա մեկը, որը հիմա կփորձի անգիր արած լոլոներ կարդալ, թող ասի այն բանկի հասցեն, որը կարող է 100.000 դոլար վաճառել դրամով սեփական գլխամասում ֆիքսված կուրսով` մեկ ժամվա մեջ: Առանց սահմանափակումներ, խուճապ, լողացող կուրս մենք ամեն ինչ վերահսկում ենք ու նմանատիպ ղզիկ տերմինալոգիաներ օգտագործելու։
Հ.Գ. Ռեալի երկրպագուները կարծեմ ասում են` Հալա Ռեալ: Շուտով բոլորս միասին կասենք` Հալա Դալալ։