Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է


15:20 , 4 դեկտեմբեր, 2014

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց էSlaq.am-ը գրում է․

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյացլեռնանցքում մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմիցավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրմանաշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: