14:48 , 4 դեկտեմբեր, 2014
168․am-ը գրում է․
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է առանց վերջույթների ծնված երեխային: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բժշկուհուն աշխատանքից չեն ազատել. նա է ինքն է ազատման դիմում գրել. «Նա ուղղակի ինքնուրույն դիմում է գրել և ազատվել է աշխատանքից: Այդ հարցով էլ էինք մենք հետաքրքրվել, որովհետև մեղքի բաժինը չհաստատելով՝ նման վարչական միջոց մենք թույլ չէինք տա, որ կիրառեին»: Արմեն Մուրադյանի խոսքով՝անգամ այդ արատներով երեխան այսօր իր մյուս սոմատիկ ֆունկիցաներով առողջ է: «Նման երեխաներ աշխարհով մեկ ծնվում են: Այսօր արդեն ռեաբիլիտացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս վերջույթներին համապատասխան ձևավորել պրոթեզներ»,- ասաց Արմեն Մուրդայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ