15:05 , 4 դեկտեմբեր, 2014Որքա՞ն ժամանակ է պահանջվում Ձեզնից դիմահարդարվելու ու վարսահարդարվելու համար։ Կե՞ս ժամ, մե՞կ կամ գուցե մի ամբողջ հավիտենությու՞ն։ Այո, որոշ կանայք կարող են կես ժամում խնամված ու ներկայանալի տեսք ստանալ, իսկ ոմանց համար կես ժամն անգամ գեղեցկանալու բարդ գործընթացին հոգեպես նախապատրաստվելու համար է քիչ։ Ինչևէ, այս տեսանյութում մի ողջ դարի վարսահարդարման ու նորաձևության միտումները ներկայացված են ընդամենը մեկ րոպեում։ Տեսանյութը ստեղծողներին հաջողվել է վերջին հարյուրամյակի գեղեցկության միտումները խտացնել ու տեղավորել 60 վայրկյանի մեջ։ Դե իսկ մոդելը կարողանում է կարճ ժամանակահատվածում մի կերպարից մյուսին սահուն անցում կատարել։





