Որո՞նք են կաթնամթերքի թանկացման պատճառները. փորձագետի դիտարկումները


14:40 , 4 դեկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Որո՞նք են կաթնամթերքի թանկացման պատճառները. փորձագետի դիտարկումները

Արդեն մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է տարբեր ապրանքային շուկաներում առկա գնաճը: Հատկապես ուշադրության կենտրոնում հայտնվեց կաթնամթերքի շուկան, որտեղ գերակշռող ապրանքը տեղական արտադրության է: Տարբեր մասնագետներ կաթնամթերքի շուկայում ապրանքի թանկացման տարբեր պատճառներ են նշում, կարծիքներ կան, որ ապրանքների պարտադիր մակնշումն է իր դերակատարությունն ունեցել: Տնտեսագետ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը չի կարծում, որ մակնշումն էական ազդեցություն է ունեցել:

«Մակնշումը կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ, նայած, թե որ ապրանքի պարագայում` որքան: Բայց դա այնքան չնչին կլինի, մակնշման համար ծախսերը կարող է 10 կամ 20 դրամ լինել, որն ընդհանուր գնի մեջ նույնիսկ չի էլ երևա: Զարմանալի չէ, որ մակնշման տարբերակը շրջանառվում է, որովհետև ոչ բոլորն են ոգևորված ընդունել մակնշման մասին կառավարության այս որոշումը: Չեմ կարծում, որ դա է կաթնամթերքի թանկացման հիմնական պատճառը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:

 Ըստ նրա՝ կաթնամթերքի թանկացման իրական պատճառները մի քանիսն են: Նախ` դրսից հումքի ձեռքբերումը: Ձմեռվա ամիսներին, երբ կաթնատվության անկում է սկսվում, այդ ընթացքում չի բացառվում, որ որոշ տնտեսվարողներ դրսից որոշակի քանակությամբ բաղադրամասեր, մասնավորապես, կաթի փոշի ներկրեն: Քանի որ դոլարը թանկանում է, հետևաբար, ըստ մասնագետի, դրսից ներկրված ապրանքների վրա նույնպես ազդում է: Ներկրողներն ավելի թանկ գնով են ձեռքբերում դոլար, հետևաբար ապրանքներն էլ ավելի թանկ գնով կվաճառվեն:    

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ